Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության մուտքը ԼՂ․ ԱԳՆ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 5-րդ նախարարական հանդիպմանը։Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ը։

«․․․Ցավոք, էթնիկ կամ կրոնական անհանդուրժողականության պատճառով բազմաթիվ մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ոչնչացման դեպքերն աստիճանաբար ավելանում են, և հնագույն քաղաքակրթությունները ներկայացնող մշակութային արժեքները հատկապես վտանգված են նրանց կողմից, ովքեր այդ արտեֆակտներն ու դրանց հետևում գտնվող պատմությունը համարում են սպառնալիք:

Այսպիսով, այսօր, առավել քան երբևէ, հնագույն քաղաքակրթությունների արտեֆակտների պաշտպանությունը պահանջում է միջազգային հանրության կենտրոնացված ջանքերը։

Այս առումով, հատկապես խոցելի է հայկական հնագույն մշակութային և կրոնական ժառանգությունը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից վայրերում: Այս խորին մտահոգությամբ է, որ Հայաստանը փորձում է համախմբել միջազգային տարբեր դերակատարներին՝ պատմամշակութային արժեքների 1500 օբյեկտներ, այդ թվում՝ հնագույն վանքեր, պատմական թաղամասեր, գերեզմանատների և հնագիտական վայրեր փրկելու նպատակով:․․․»:

Ելույթն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով