Աբովյանի համայնքապետ է ընտրվել ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում այսօր կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը:

Դեկտեմբերի 5-ին Աբովյանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյուքներով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր քվեների 46,28 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 36,65 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11,93 տոկոսը և Հայ հեղափոխական դաշնակցություն-ը՝ 5,12 տոկոսը:

ԲՀԿ-ն կունենա 13 ավագանու անդամ, ՔՊ-ը՝ 10, «Հանրապետություն»-ը՝ 3, ՀՅԴ-ը՝ 1:

Այսօր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ առաջադրվել է համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը՝ ԲՀԿ-ից և Պավել Ցուգունյանը՝ ՔՊ-ից:

Համայնքապետի պաշտոնը ստանձնելու համար ԲՀԿ-ին ընդամենը մեկ մանդատ էր պակասում։ Այդ մեկ ձայնն այսօր ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ-ին ապահովեց ՀՅԴ-ն, որի ավագանու անդամ Արման Մեղրյանը կողմ քվեարկեց Բաբայանի թեկնածությանը:

Պավել Ցուգունյանը ստացավ 12 քվե: