Պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների ընթացքը դրական է. Ուլյանով

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը ողջունում է Ավստրիայի մայրաքաղաքում պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունները: Գրում է parstoday.comը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, հինգշաբթի օրը Ավստրիայի մայրաքաղաքի «Քոբուրգ» հյուրանոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայի բանակցություններում առաջընթաց է գրանցվել։

Վիեննայի բանակցությունների ութերորդ օրը քննարկվել է ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցների վերացման հարցը:

Իրանի գլխավոր բանակցողը հայտարարել է, որ եթե մյուս կողմը լուրջ կամք և գործնական պատրաստակամություն ունենա՝ իրականացնելու ՀԳՀԾ-ով ստանձնած բոլոր պարտավորությունները, առաջիկայում հնարավոր կլինի հասնել համաձայնության:

Նոյեմբերի 29-ին Վիեննայում  սկսվել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների նոր փուլը:

Բանակցությունների այս փուլում Իրանի բանակցային թիմը բանակցող կողմերին է կողմերին ներկայացրել  պատժամիջոցների վերացման և միջուկային խնդրի վերաբերյալ երկու տեքստ։