ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն»՝ Մամիկոն Ասլանյանի իրավունքների հարցով

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ, Վանաձորի Ավագանու ընտրված անդամ Մամիկոն Ասլանյանի իրավունքների հարցով:

Տեղի կունենա առանձնազրույց Մ. Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը:

Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: