Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար․ Հայկ Մարությանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել․
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,
Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարեւոր բան ունեմ ասելու այս պահին.
- Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:
- Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ ))
- Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»: