Կվճարվեն Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձները

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ է արել նախկինում ընդունած որոշումներից մեկում և 237,862.4 հազար դրամ հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Այս մասին հայտարարվել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում:

Արդյունքում, կվճարվեն «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձներն ու 18 աշխատակցի չվճարված նպաստները: