2017թ.-ից ի վեր քննվող արբիտրաժային գործն ավարտվել է Հայաստանի հաղթանակով․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

2021թ. դեկտեմբերի 15-ին կայացվել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի՝ Էդմոնդ Խուդյանը և Arin Capital & Investment Corp.-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործով տրիբունալի որոշումը:

Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնական էջից։

2017թ. սեպտեմբերի 27-ից ի վեր քննվող արբիտրաժային գործն ավարտվել է Հայաստանի հաղթանակով, այն է՝ հայցվորների պահանջները ամբողջությամբ մերժվել են տրիբունալի իրավազորության բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ անշարժ գույքի ոլորտում ծագած վեճի վերաբերյալ արբիտրաժային գործը հարուցվել էր Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին պայմանագրի հիման վրա: