Ծանրամարտի ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 416 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:

Նա պոկում վարժությունում բարձրացրեց 188 կգ և դարձավ փոքր արծաթե մեդալակիր։
Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը՝ բարձրացնելով 228 կիլոգրամանոց ծանրաձողը: Երկու անգամ չկարողացավ բարձրացնել 237 կիլոգրամանոց ծանրաձողը:

Այսպիսով, երկամարտի արդյունքում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր։