Անկարան դիտարկում է ավիաընկերությունների՝ Ստամբուլ-Երևան չվերթների հայտերը

Անկարան դիտարկում է թուրքական և հայկական ավիաընկերությունների՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթների հայտերը, որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

«Ավիաընկերությունների հայտերը դիտարկվում են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում։ Ըստ էության, թուրքական կողմի վերաբերմունքը հարցին դրական է։ Առաջիկա օրերին կորոշվի, թե ինչ ընկերություններ կկարողանան թռչել այդ երթուղով»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին ԱՄԷ կատարած այցի ընթացքում, տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը։