Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343157 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2472320 վերջին մեկ օրում` 7571 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6767 բուժառու: Մեկ օրում նվազել է 309-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 327029 անձ` վերջին մեկ օրում 470 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18  քաղաքացի, մահացածների թիվը 7874 է: