Հունվարի 2-ին և 7-ին զոհվածների հարազատների համար Արցախից դեպի Եռաբլուր գործելու են անվճար ավտոբուսներ

Հաշվի առնելով առաջիկա մեռելոցը և ժողովրդի մոտ ընդունված սովորույթը՝ ԱՀ կառավարությունն անվճար ավտոբուսներ է տրամադրելու զոհվածների հարազատների համար, որպեսզի հունվարի 7-ին և/կամ 2-ին կարողանան Արցախից այցելեն Եռաբլուր ու վերադառնան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Բոլոր ցանկացողները պետք է մինչև դեկտեմբերի 29-ը զանգահարեն ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին (119, 047119119)՝ նախօրոք գրանցվելու համար»,- նշված է գրառման մեջ: