Թեհրանը համաձայնության է հասել ՄԱԳԱՏԷ-ի հետ

Թեհրանը լավ համաձայնության է հասել ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հավելելով, որ դա կարող է պատասխան լինել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ որոշ մտահոգությունների, գրում է Mehr-ը։

Իրանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ նա խոսել է իրանական միջուկային գործարքի վերականգնման շուրջ ընթացող բանակցությունների հետ կապված վերջին զարգացումների մասին։

«Անցած գիշեր մենք լավ համաձայնություն ձեռք բերեցինք ՄԱԳԱՏԷ-ի հետ, որը կարող էր փարատել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ ընկալվող որոշ մտահոգությունները»,-ասել է բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով, որ դա կհանգեցնի ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխադարձ համագործակցության ընդլայնմանը: