ՔՊ-ը բոյկոտեց ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 12:00-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Օրակարգում «Հայաստան» խմբակցության նախագիծն է Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին:

Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտեց ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը` չներկայանալով նիստերի դահլիճ: Քվորում չլինելու պատճառով նիստն ընդմիջվեց:

Գրանցվեց ընդամենը 30 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար պետք է գրանցված լինի 54 պատգամավոր։