Ձեզնից ստացած իմաստուն դասերը ոչ միայն գիտության, այլև հայրենասիրության, քաղաքացի-մարդ լինելու մասին են

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

«Ձեր հարուստ կենսագրությունը միմյանց շաղկապված շրջափուլերի կուռ ամբողջու­թյուն է: Տասնամյակներ շարունակ մտավորականի Ձեր ուսերին արժանապատվորեն եք տարել հայ երիտասարդներին կրթելու ու հայեցի դաստիարակելու, հայապահ­պանության դժվարին առաքելության Ձեր բաժինը:

Մեծ է Ձեր ավանդը մեր երկրում արևելագիտության զարգացման, սերունդ­ների դաստիարակման և, մասնավորապես, դիվանագիտական կադրերի պատ­րաստ­ման գործում:

Ձեր կյանքի անբաժանելի մասն է Արցախը: «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» գործունեության շրջանակներում ավելի քան 20 տարի Արցախում իրականացվել են հայրենասիրական-բարեգործական բազմա­թիվ միջոցառումներ:

Հարգարժան պրոֆեսոր,

Ձեզ աշակերտած տարբեր սերունդների ներկայացուցիչների գնահատմամբ՝ Ձեզնից ստացած իմաստուն դասերը ոչ միայն գիտության, այլև հայրենասիրության, քաղաքացի-մարդ լինելու մասին են»,- նշված է շնորհավորական ուղերձում: