Այսօրվանից Կապան-Ճակատեն-Կապան երթուղին սպասարկող «Ուազ» մակնիշի ուղևորատար մեքենայի թիվը կավելանա ևս մեկով
Դեկտեմբերի 14-ից Կապան-Ճակատեն-Կապան երթուղին սպասարկող «Ուազ» մակնիշի ուղևորատար մեքենայի թիվը կավելանա ևս մեկով։
Կապանի համայնքապետարանից հայտնում են, որ կգործի միջգյուղային առանձին տրանսպորտային միջոց՝ Ծավ-Ներքին Հանդ-Ճակատեն–Ճակատեն-Ներքին Հանդ-Ծավ երթուղով։
Միջգյուղային երթուղին կգործի Կապան-Ճակատեն-Կապան երթուղու ժամային գրաֆիկով։