Էրդողանն ու նրա որդին հատուկ ճամբարներում պատրաստում են ջիհադականների․ աշակերտների թվում է ՌԴ դեսպանին սպանողը

Նախագահ Ռեջեփ Էրդողանի ընտանիքի կողմից ղեկավարվող թուրքական հիմնադրամի գաղտնի արխիվից լուսանկարների արտահոսքը բացահայտել է ջիհադական ճամբարների առկայությունը, որոնք հավաքագրել են երիտասարդներ Թուրքիայից, Եվրոպայի և ԱՄՆ-ի թուրքական սփյուռքից, գրում է Nordicmonitor-ը։

Լուսանկարներում պատկերված են ջիհադականների պաստառներով երիտասարդներ՝ հոգևորականների դասախոսությունների ժամանակ, որոնց ցուցամատը վերև է ուղղված որպես Ալլահի միասնության խորհրդանիշ՝ Ալ-Քաիդայի և «Իսլամական պետության» ջիհադականների նման՝ Իրաքում և Սիրիայում:

Ճամբարները կազմակերպում է Թուրքիայի երիտասարդական հիմնադրամը (Türkiye Gençlik Vakfı, Tügva)՝ նախագահի 40-ամյա որդու՝ Նաջմեդդին Բիլալ Էրոգանի գլխավորությամբ։ Հիմնադրամը սերտորեն համագործակցում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ։

Լուսանկարները արտահոսել են «Ուսումնական ճամբար» (Akiyon Kampi) կոչվող թղթապանակից, որը ներառում է 12 լուսանկար, որոնք արխիվացվել են ներքին օգտագործման համար։ Դրանք ներկայացվել են տնօրենների խորհրդի անդամներին, ինչը նշանակում է, որ ճամբարի գործունեությունը արժանացել է հիմնադրամի բարձրագույն ղեկավարության հավանությանը։

Լուսանկարներից բացի, համացանցում են հայտնվել փաստաթղթեր, որոնք վկայում են Թուրքիայի նախագահի և նրա որդու նպատակների մասին՝ կրթել իսլամիստ երիտասարդներին և օգտագործել նրանց քաղաքական նպատակներով, ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում:

Ճամբար հրավիրված հոգևորականներից մեկը ջիհադական և հակասեմիտական թուրք հոգևորական Նուրեդին Յըլդըզն էր, որը զինված ջիհադի կոչ էր անում: Յըլդըզը ժողովրդավարությունը բնութագրում է որպես անհավատների համակարգ և ասում, որ այն կարող է օգտագործվել միայն որպես խաբեության միջոց՝ իշխանության հասնելու համար։ Նա 2016 թվականի դեկտեմբերին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած երիտասարդ ոստիկանի դաստիարակն է։ Այնուամենայնիվ, կառավարությունը պաշտպանեց նրան քրեական հետապնդումից՝ սպանության մեջ հանցակցության համար: