Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 11

Սկիզբը` այստեղ 

Դեռ 2018թ. աշնանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այցելելով Երևան և հանդիպելով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի հետ, խորհուրդ էր տվել Հայաստանին միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից»: Նա նկատի ուներ և Ռուսաստանի հետ հարաբերություններում, այսպես ասած, «պատմական կլիշեներից» ազատվելը, և դրանցից ազատվելը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Այսինքն` Ռուսաստանին այլևս բարեկամ, դաշնակից, Հայաստանի և հայ ժողովրդի պաշտպան չհամարել, իսկ Թուրքիային և Ադրբեջանին` թշնամի:

Կարծում ենք, ցանկացած ողջամիտ մարդու պարզ է, թե Հայաստանի և հայ ժողովրդի համար ինչ ողբերգական հետևանքներ է ունենալու Բոլթոնի խորհրդին հետևելը: Այնուհանդերձ, հետագա իրադարձությունները ցույց տվեցին և այսօր էլ վկայում են, որ Նիկոլ հողատուն ճշգրտորեն կատարում է Բոլթոնի խորհուրդները, եթե ոչ հրահանգները կամ պահանջները:

Այն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարությունում Բոլթոնի խոսքերը համեմատեցին ՀՀ-ում ԱՄՆ-ի այդ ժամանակ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի ավելի վաղ հնչեցրած հայտարարության հետ, որով Միլսը նաև հայտնել էր Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում որոշ խմբերի նպատակադրված աջակցության շարունակականության մասին: Բնավ չենք զարմանա, եթե առաջիկայում պարզվի, որ այդ խմբերից մեկն էլ իր ընդգծված հակառուսական ուղղվածությամբ ու գործունեությամբ հայտնի, այսպես կոչված, «Սասնա ծռեր»-ն է:

ԱՄՆ-ի դեսպանը նաև խոստացել էր Հայաստանին 26 մլն դոլար տրամադրել՝ «քաղհասարակության և լրատվամիջոցների ամրապնդման համար»: Միանգամայն պարզ էր, թե ինչ «քաղհասարակության» ու լրատվամիջոցների մասին էր խոսքը: ԱՄՆ-ի և Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերին ծառայող, ՀՀ ազգային անվտանգության դեմ գործող, հայյրենիքի դավաճաններից բաղկացած «քաղհասարակության» և այդպիսի լրագրողական կազմ ունեցող ԶԼՄ-ների:

Նկատի ունենք բոլոր նրանց, որոնք մինչ այդ էլ, անցած 3 տարում էլ, հիմա էլ գործել ու գործում են Ռուսաստանի, դրանով իսկ նաև Հայաստանի դեմ, ժողովրդի թեկուզ մի մասի գիտակցությունն իրենց գործունեությամբ, մեղմ ասած, զրպարտչական հրապարակումներով, պատմական փաստերի, նույնիսկ ներկայի իրողությունների ամենաանխիղճ աղավաղմամբ թունավորել ու թունավորում հակառուսականությամբ, ԱՄՆ-ին ներկայացրել ու ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ, իսկ Թուրքիային` արդեն փոխված, ոչ առաջվանը, քաղաքակրթված, և այդպիսով ձգտել ու ձգտում են հասնել Բոլթոնի խորհրդի կատարմանը` մեզ «պատմական կլիշեներից» ազատելուն…

«Թվում էր, թե ավելի մեծ հանդգնություն, որը չի տարբերվում ներքին գործերին ուղիղ միջամտությունից, արդեն չէր կարող լինել: Պարզվեց՝ դա այդպես չէ»,- այն ժամանակ արձագանքելով Հայաստանին Բոլթոնի տված խորհուրդներին, հայտարարեց ՌԴ արտգործնախարարությունը:

ՌԴ ԱԳՆ-ն նշել էր նաև, որ Բոլթոնը պահանջել է Հայաստանից միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից»՝ առանձնահատուկ չթաքցնելով, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին է:

Բոլթոնի խորհրդի կատարմանը հետամուտ Նիկոլը 2020թ. հունիսին նամակ հղեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` հայտնելով, որ չի կարողանա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Չմասնակցելու կապակցությամբ նամակում Նիկոլի ներկայացրած պատճառաբանությունը կամ պատրվակն անհեթեթ էր, ինչը Պուտինը, ՌԴ քաղաքական շրջանակները ու նույնիսկ ռուս ժողովուրդը չէին կարող չհասկանալ և ընկալել որպես Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ղեկավարության վերաբերմունք կամ նախկինում, մինչև Նիկոլը եղած վերաբերմունքի փոփոխություն:

Ավելին. Բոլթոնի խորհրդի կատարմանը հետամուտ Նիկոլ հողատուն դեկտեմբերի 9-ին և 10-ին մասնակցելով ԱՄՆ-ի նախագահ Ջոն Բայդենի նախաձեռնած, հակառուսական, հակաչինական, հակաիրանական ուղղվածություն ունեցող «Հանուն Ժողովրդավարության» հեռավար գագաթնաժողովին, հերթական անգամ վտանգեց Հայաստանի հարաբերությունները մեր ամենակարևոր դաշնակիցների ու բարեկամների` Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ:

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հիշյալ գագաթնաժողովից դեռ բավական առաջ, դեկտեմբերի 27-ին YouTube-ի «Soloviev Live» ալիքի եթերում հայտարարել էր , որ Վաշինգտոնի կողմից կազմակերպված Ժողովրդավարության գագաթնաժողովն ուղղված է Չինաստանի և Ռուսաստանի դեմ։

«Նրանք փորձում են մեզ սովորեցնել, թե ինչպես ապրել, ինչպիսի ժողովրդավարական համակարգ պետք է լինի մեր երկրներում»,- հավելել էր Անտոնովը։

Ընդ որում, «Հանուն Ժողովրդավարության» գագաթնաժողովի հակառուսական և հակաչինական ուղղվածության վերաբերյալ Անտոնովի հայտարարությունը միակը չէ, մինչև գագաթնաժողովն այդպիսի հրապարակային հայտարարություններ եղել են թե՛ արտերկրում, թե Հայաստանում: Օրինակ, «Русская весна»-ի հրապարակման  համաձայն, ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Վաշինգտոնի փորձերը՝ պարզելու, թե որն է ժողովրդավարական երկիր, իսկ որը՝ ոչ, ողորմելի ու ցինիկ են դիտվում հատկապես Արևմուտքում մարդու իրավունքների հետ կապված ակնհայտ խնդիրների համապատկերին։ Վերոնշյալ միջոցառման կապակցությամբ Մոսկվան և Պեկինն ամերիկյան ժողովրդավարությունն անվանել են «ձախողված և կոռումպացված»:

Սակայն, Նիկոլ հողատուն, որը չէր կարող տեղյակ չլինել գագաթնաժողովի հակառուսական, հակաչինական և հակաիրանական ուղղվածությանը, այդ բոլոր հայտարարություններն անտեսեց, ընդունեց համաժողովին մասնակցելու ԱՄՆ-ի հրավերը, արհամարհեց միջոցառմանը չմասնակցելու հորդորները ու մասնակցեց:

Արդեն համաժողովից հետո Չինաստանը հայտարել է  որ «ԱՄՆ-ն օգտագործում է, այսպես կոչված, ժողովրդավարությունը որպես զանգվածային ոչնչացման զենք, որով սողոսկում է այլ երկրներ և ավերում դրանք»:

«ԱՄՆ-ը կազմակերպել է գագաթնաժողովը՝ գաղափարական նախապաշարմունքների գծեր քաշելու, ժողովրդավարությունը որպես զենք օգտագործելու ուղիներ գտնելու և պառակտում ու առճակատում առաջացնելու համար»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշենք, որ Հայաստանի նիկոլական իշխանությունն անցյալ տարի ջերմացրեց իր հարաբերություններն Իրանի ոխերիմ թշնամու` Իսրայելի հետ, կառավարությունը նույնիսկ որոշում ընդունեց Իսրայելում դեսպանատուն բացելու, դրանից առաջ էլ Հայաստանը, Նիկոլի կամոք, միացել էր կրոնական հարցերով հակաչինական մի այլանսի:

Նիկոլի կողմից վերոնշյալ գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելը, ինչի մասին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը հայտարարեց նոյեմբերի 16-ին, իսկ օրերս նաև մասնակցելը չէին կարող, ի վնաս Հայաստանի, հետևանքներ չունենալ, արդեն իսկ ունեցել են և առաջիկայում էլ, հավանաբար, կունենան: Դրանց կանդրադառնանք առաջիկայում: Իսկ այժմ մի քանի մեջբերում կատարենք «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Տաթև Արցախի դեռ այս տարվա մարտի գրառումից .

«Մեր հասարակության ներսում թշնամություն սերմանելով, եկեղեցուն, որպես հայերի միասնության հիմք, պախարակելով, հարվածելով, ինչպես նաև հակառուսական քարոզչությամբ նա, իր քաղաքական թիմի կամ յուրայինների հետ միասին, իրականացրեց և իրականացնում է մի կործանիչ ծրագիր»:

«Նիկոլը փորձեց յուրաքանչյուր հայի մեջ սերմանել Ռուսաստանի կայսերական քաղաքականության թեզը, և հայի ուղեղում մցնել այն, թե իբր ռուսներն էին ցանկանում Արցախը հանձնել իրենց շահերից ելնելով։ Թեև մասամբ, բայց դա նույնպես նրան հաջողվեց»:

«Փաշինյանը փորձում է հասարակության գիտակցության մեջ մտցնել այն գաղափարը, որ արևմտամետ Հայաստանը երջանիկ և հանգիստ կլինի ՆԱՏՕ-ի հովանու ներքո, նրան խաբելով ու չտեղեկացնելով, որ ՆԱՏՕ-ի «հովանու» ներքո նշանակում է.

  • Պահանջել դուրս բերել Գյումրիից 102-րդ ռազմաբազան և օգնություն խնդրել ՆԱՏՕ-ից:
  • Ամբողջովին կորցնել Արցախը և, ամենակարևորը, արցախցիներին:

102-րդ ռազմաբազայի հեռացումից հետո Հայաստանի դարբասները բացել Թուրքիայի առջև, կամ Հայաստանը սկուտեղի վրա մատուցել իր պանթուրքական ծրագրերի իրագործմանը հետամուտ մեր վաղեմի թշնամուն:

Փաշինյանը հավանաբար հույս ուներ, որ երկու շաբաթվա ընթացքում մենք կպարտվենք, և Ռուսաստանը ֆիզիկապես ժամանակ չի ունենա միջամտել հակամարտությանը: Սա Փաշինյանին հիանալի հնարավորություն կտար Արցախը հանձնել լիովին ու վերջնականապես»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան