Ադրբեջանը հայտարարել է դեպի Ստեփանակերտ երկաթուղու ծրագրերի մասին

Ադրբեջանը հայտարարել է դեպի Ստեփանակերտ երկաթուղի կառուցելու ծրագրերի մասին.

«Բարդայից Աղդամ երկաթուղային գծի վերակառուցման աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է երկաթուղային գիծ անցկացնել Ստեփանակերտում»,- ասել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Ղուրբանովը։

Նա հավելել է, որ Շուշիի ուղղությամբ նախագծային աշխատանքներ են տարվում։ Շինարարության մեկնարկի ժամկետներ դեռ չկան. հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը: