Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքները դարձել են ադրբեջանցիների համար եկամտաբեր բիզնես․ Աբովյան

Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքները դարձել են ադրբեջանցիների համար եկամտաբեր բիզնես։

Այսպիսով՝ Գորիս-Կապան ճանապարհի ժամանակավոր օկուպացված հատվածում թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի կողմից տեղադրված մաքսային կետի միջոցով նրանք ռեկետ են արել մոտ մեկ միլիոն դոլար հայերից և իրանցիներից։

Իսկ հայկական օկուպացված տարածքներից Հայաստանի «հպարտ քաղաքացիների» առևանգումների և սպանությունների մասին նույնիսկ խոսել առանց զայրույթի չի ստացվում։

Մի խոսքով՜ պետք է շատ հստակ հասկանալ,որ այսպես կոչված «խաղաղության դարաշրջան» ադրբեջանահաճո տեսլականը ոչ միայն իրավական առումով լիգիտիմացնում է Հայաստանի և Արցախի ինքնիշխան տարածքների օկուպացիան այլ նաև ստեղծում է մի իրավիճակ երբ մեծ պատերազմը դառնում է անխուսափելի։

Չտեսնել սա ուղղակի անհնարին է։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։