Վլադիմիր Գասպարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին բժշկական կենտրոնից՝ զերծ մնալով Գասպարյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, որ դրանք բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ են։