«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը կալանավորվեց. բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցվել են

Գավառի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարելով Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը՝ կալանավորեց «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին։

Ավելի վաղ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել ակցիաները։ Այս մասին հայտարարություն էր տարածել դաշինքը։

««Ահարոն Խաչատրյան»  դաշինքի հարգելի՛ համակիրներ

Հաշվի առնելով սահմանային լարված իրավիճակը, խնդրում և կոչ ենք անում բոլորիդ չստեղծել արհեստական խոչընդոտներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների և զինտեխնիկայի տեղաշարժի համար։

Խնդրում ենք ժամանակավորապես դադարեցնել ակցիաները, մինչև մեր երկրի սահմաններին տիրի խաղաղություն։

Փա՛ռք ու պատիվ հայ զինվորին»։