ԱԺ պատգամավորները պետք է ազատ արձակվեն ՍԴ որոշման ուժով. Գլխավոր դատախազություն

ԱԺ պատգամավորները պետք է ազատ արձակվեն ՍԴ որոշման ուժով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Դատավարական կոնկրետ փուլում կքննարկվեն կոնկրետ գործերով նրանց նկատմամբ խափանման միջոցի կիրառման հիմքերը»,-նշեցին դատախազությունից:

Ավելի վաղ տեղեդկացրել ենք, որ նախօրեին Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Ըստ ՍԴ-ի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։