Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 9

Սկիզբը` այստեղ 

Հայաստանի ոստիկանական բռնապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը, ինչպես և սպասվում էր, չանսալով Հայաստանի համար շատ վտանգավոր մի համաժողովի չմասնակցելու հորդորներին, ժամեր առաջ սկսեց մասնակցել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած, այսօր մեկնարկած ու վաղը շարունակվելիք, հակառուսական, հակաչինական, հակաիրանական ուղղվածություն ունեցող, այսպես կոչված, «Հանուն ժողովրդավարության» առցանց գագաթնաժողովին:

Դեռ ս. թ. փետրվարին նախագահի պաշտոնում իր առաջին արտաքին քաղաքական ելույթում Բայդենը հայտարարել էր Միացյալ Նահանգները վերադառնում է համաշխարհային առաջնորդության` Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած ավտորիտար ուժերին հակազդելու համար, և այսօր սկսված համաժողովը նրա այդ հայտարարության իրականացումն է գործնականում կամ այդ ճանապարհին առաջին խոշոր հրապարակային քայլը:

Ավելի քան հարյուր երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ երկօրյա առցանց միջոցառմանը Հայաստանին հրավիրելու հիմնական նպատակը մեր պետությանն իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից և բարեկամներ Իրանից և Չինաստանից կտրելուն նպատակաուղղված կարևոր քայլ կատարելն է, մեր և նշված պետությունների միջև առկա, «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո առանց այն էլ որոշ չափով վտանգված հարաբերությունները հնարավորինս փչացնելը:

Որևէ կասկած չունենք, որ Նիկոլ հողատուն գիտակցում է այս ամենը, և ԱՄՆ-ի, նրա նախագահի հենց վերոնշյալ ակնկալությունը բավարարելու նպատակով չի մերժել հիշյալ գագաթնաժողովին իր, այսինքն` Հայաստանի ներկայացուցչի մասնակցության հրավերը, ինչը, կարծում ենք, Հայաստանի համար չի կարող չունենալ վնասակար հետևանքներ, եթե, իհարկե, արդեն իսկ չունի:

Գագաթնաժողովի առաջին օրը պետությունների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև մասնավոր հատվածի ղեկավարները, ինչպես ներկայացվել է միջոցառման կազմակերպչի կողմից, քննարկելու են ժողովրդավարություններին սպառնացող սպառնալիքները հաղթահարելու ուղիները, փորձելու են համատեղ ձևավորել ժողովրդավարության վերականգնման օրակարգը։

Օրակարգի երեք հիմնական հարցերն են՝

  1. Ինչպես դիմակայել ավտորիտարիզմին (հասկանալ, ԱՄՆ-ի մեկնաբանությամբ, Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին, նրանց գործունեությանը):
  2. Ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ (հասկանալ` նպաստել կոռուպցիային, հատկապես` քաղաքական կոռուպցիային):
  3. Ինչպես առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների (հասկանալ, դարձյալ ԱՄՆ-ի մեկնաբանությամբ, ԼԳԲՏ անձանց, մյուս այլասերվածների և քայքայիչ, ամբողջատիրական աղանդների ղեկավարների և հետևորդների իրավունքների) նկատմամբ։

Հիմա առավել բացենք փակագծերը և վեր հանենք այս տողերի, այս ձևակերպումների տակ թաքնվածը: Նախ, ինչ է նկատի առնված «ժողովրդավարություններ» բառով, որին, ըստ Բայդենի և ԱՄՆ-ի, սպառնում են սպառնալիքներ:

Եթե մտածենք, թե նկատի է առնված «ժողովրդավարություն» բառի դեռ Հին Հունաստանից եկած իմաստը` ժողովրդի իշխանություն, «ժողովրդավարություններ» ասվածն էլ ժողովրդի իշխանության վրա հիմնված, ժողովրդի իշխանությամբ առաջնորդվող հասարակությունները կամ նույնիսկ պետություններն են, իսկ սպառնալիքները` այդ հասարակություններում կամ պետություններում ժողովրդի իշխանության նկատմամբ ի հայտ եկած կամ առկա սպառնալիքները, ապա չեն կարող սպառնալիքներ լինել մի բանի նկատմամբ, որը պարզապես գոյություն չունի:

Այո, թե՛ Հայաստանում, թե՛ նույնիսկ գագաթնաժողովի նախաձեռնող ԱՄՆ-ում գոյություն չունի ժողովրդի իշխանություն, եղածը սոսկ կեղծիք է, վատ քողարկված պատրանք: Այդ մասին են վկայում ինչպես ԱՄՆ-ի 2020թ. կեղծված նախագահական ընտրությունները, այնպես էլ Հայաստանի 2021թ. կեղծված խորհրդարանական ընտրությունները: Հայաստանում ժողովրդի իշխանության հաստատման նկատմամբ եղած թիվ 1 սպառնալիքը հենց Նիկոլն է, և այդ սպառնալիքը հաղթահարելու համար պետք է հասնել հենց նրա հեռացմանը: Հայաստանում նորմալ մարդկանց իրավունքներն արհամարհողը և այդ իրավունքների գլխավոր ոտնահարողը, մեր իրավունքների խախտման թիվ 1 պատասխանատուն Նիկոլն է:

Հայաստանում ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, երբ Նիկոլը երկիրը վերածել է ոստիկանական բռնապետության, որին ծառայող ենիչերիները գրեթե ամեն շաբաթ կամ ավելի հաճախակի, մեկը մյուսի ետևից անպատիժ խախտում են իրենց քաղաքացիական և քաղաքական իրավունքներից օգտվել փորձող անձանց իրավունքները և ազատությունները, դաժանորեն և հաճախ մարդու պատվի, արժանապատվության ոտնահարմամբ ճնշում բողոքի միջոցառումները, այդ միջոցառումների ընթացքում բռնանում դրա մասնակիցների խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման, մարդու ազատ գործելու, ազատ տեղաշարժվելու, հավաքների ազատության սահմանադրական իրավունքների նկատմամբ:

Հայաստանում ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, երբ ընդդիմադիրները տևական ժամանակ ու շարունակաբար քաղաքական հետապնդումների են ենթարկվում, երբ երկրում շինծու քրեական գործերով քաղբանտարկյալներ կան, երբ իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցներ և մի շարք դատավորներ իշխանությունների պատվերն են կատարում:

ԿՀՎ-ի նման հզոր արտաքին հետախուզական ծառայություն ունեցող ԱՄՆ-ի նախագահը, բնականաբար, չի կարող այս ամենին անտեղյակ լինել, բայց քանի որ ԱՄՆ-ը վաղուց ի վեր առաջնորդվում է երկակի ստանդարտներով, իսկ նրա ներկայիս նախագահ Ջո Բայդենն աշխարհի թիվ 1 քաղաքական պոռնիկն է, հիշյալ գագաթնաժողովին Հայաստանի Նիկոլի կամ Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը սկզբունքորեն մերժելու, բացառելու փոխարեն, նրան հրավիրել է մասնակցելու դրան: Ի՞նչ է` Ռուսաստանում, Բելառուսում ընդդիմադիրների ճնշումը, ձերբակալությունները, կալանավորումն ավտորիտարիղմ են, Հայաստանում ավտորիտարիզմ չե՞ն…

Բայդենը հրավիրել է Նիկոլին «Հանուն ժողովրդավարության», բայց իրականում ընդդեմ ժողովրդավարության գագաթնաժողովին ոչ միայն նրա համար, որ Նիկոլն Հայաստանում ԱՄՆ-ի ընկալմամբ մարդու իրավունքների, այսինքն` ԼԳԲՏ-ների, աղանդավորների իրավունքների գերագույն գլխավոր պաշտպանն է, նրանց հովանավորողն ու խրախուսողը, հասարակության առողջ մեծամասնության գլխին նստեցնողը… Հրավիրել է ոչ միայն նրա համար, որ ԱՄՆ-ը նպատակ ունի այլասերվածների և հիշյալ մյուս անձանց իրավունքների պաշտպանությունը ու դրանց նկատմամբ հարգանքը Հայաստանում և աշխարհի այլ պետություններում էլ ավելի առաջ մղելու…

Բայդենը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին հրավիրել է նաև նկատի ունենալով ու գնահատելով Նիկոլի հնարավորինս քողարկված, իսկ նրա կուսակցության, շրջապատի մի շարք անձանց, պաշտոնյաների բացահայտ հակառուսական ուղղվածությունն ու գործունեությունը: Հրավիրել է, որովհետև ինչպես նշված համաժողովը նախաձեոնելով, այնպես էլ դրան Հայաստանի ներկայացուցչի մասնակցությամբ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերն է հետապնդում ընդդեմ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան