«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասնակիցները կծառայեն ԱՄՆ ռեժիմի շահերին. Զախարովա

Միացյալ Նահանգները դեկտեմբերի 9-10-ին կայանալիք «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասնակիցներին «պատվավոր իրավունք» կտա ծառայելու ամերիկյան շահերին։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետը ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարությանը, որն ասել է, թե միջազգային հարաբերությունների համակարգը փոխակերպվում է, և նրանց ներկայիս կառուցվածքը ՄԱԿ-ի գլխավորությամբ, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, աստիճանաբար դառնում է անցյալ։ «Հենց այն, ինչի մասին մենք խոսում ենք արդեն երեք տարի. Միացյալ Նահանգները ոչնչացնում է միջազգային հարաբերությունները՝ հիմնված միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա, որպեսզի ստեղծի իր հարմարավետության գոտին, որտեղ պատրաստվում է միայնակ տիրել: Հենց դրա համար է, որ Միացյալ Նահանգները կազմակերպում է միջոցառում՝ «ժողովրդավարությունների գագաթնաժողովի» տեսքով, որի անդամները օժտված կլինեն ամերիկյան ռեժիմի շահերը սպասարկելու պատվավոր իրավունքով», – գրել է Զախարովան։

«Ջեյք Սալիվանի հայտարարությունը կարելի է գնահատել տարբեր կերպ՝ «ցինիկից» մինչև «սառնասիրտ»։ Չի կարելի հերքել, որ դա ազնիվ է։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ իրերն իրենց անուններով են կոչվել»,- ամփոփել է նա։

Միացյալ Նահանգների իշխանությունները 110 նահանգների և տարածքների հրավիրել է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որը կանցկացվի դեկտեմբերի 9-10-ը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ցուցակում ներառված է չինական Թայվան կղզին, սակայն այնտեղ չկա ՉԺՀ-ն, ինչպես նաև Ռուսաստանը, Թուրքիան, Եգիպտոսը և մի շարք այլ երկրներ։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այս միջոցառման նպատակը «մարդկանց, երկրներին ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական բաժանելն է»։