ԱԺ-ում ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:

Դատախազության փոխանցմամբ, դրանք ուղարկվել է ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։

Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի և Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։