Արթուր Ղազինյանին ՔՊ-ը 15-րդ անգամ մերժեց

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Սակայն «Հայաստան» խմբակցությունը պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: Ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում նիստին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում կհրավիրվի հանձնաժողովի նիստ և հարցը կստանա օրենսդրական լուծում: Նշվել է նաև, որ 15-րդ անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ: