Վիեննայում ավարտվել են Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Միջուկային բանակցություններում Իրանի ներկայացրած երկու նախագծերը և պատժամիջոցների վերացումը ստիպեցին եվրոպական բանակցող կողմերին ցուցումներ ստանալու համար վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ Իրանի առաջարկությունների դիմաց հստակ հրահանգների բացակայության պատճառով: Գրում է IRNA գործակալությունը:

Վիեննայում իրանական պատվիրակության ղեկավար Ալի Բաղերիի խոսքով՝ «մյուս կողմը զգում էր, որ պետք է խորհրդակցի իրենց մայրաքաղաքների հետ՝ պատժամիջոցները չեղարկելու Իրանի առաջարկներին արձագանքելու համար»։

Վիեննայի բանակցությունների այս փուլում Իրանի առաջարկները՝ կապված Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի և միջուկային նախորդ համաձայնագրի պահպանման հետ, թույլ չտվեցին արևմտյան կողմերին արդարանալ։