ԱՄՆ-ն անհանգստացած է Բաքվում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններից

Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը թվիթ է հրապարակել՝ նշելով.

«Մենք խորապես մտահոգված ենք դեկտեմբերի 1-ին Բաքվում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությամբ, և մենք պաշտպանում ենք խաղաղ հավաքների իրավունքը և ազատ խոսքի ազատությունը, որը ամրագրված է Ադրբեջանի սահմանադրությամբ»: