Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 5

Սկիզբը` այստեղ 

Նիկոլ հողատուի պետական դավաճանության սողացող բնույթը, այսինքն` 44-օրյա պատերազմում կատարվածով չսահմանափակվելն ու դրանից հետո էլ շարունակվելը, վկայում են նաև այն իրադարձությունները, որոնք նախորդել են Սյունիքում ս. թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:

Դեռ նոյեմբերի 14-ին «Փաստարկ» լրատվականը տեղեկացրեց, որ, իր աղբյուրների փոխանցմամբ, նույն օրը տեղի են ունեցել մարտեր ՀՀ սահմանի տարբեր հատվածներում։

«Սյունիքում` Իշխանասարի ուղղությամբ — թշնամին առաջ է եկել 1-2 կմ` իր տիրապետության տակ առնելով հայկական հենակետեր։ Թշնամուն են թողնվել 1 Կամազ բեռնատար, 1 Ուրալ բենզատար` լիքը լցված և 1 БМП, թշնամին խոցել է նաև հայկական 1 Կամազ տիպի բեռնատար։

Սյունիքում` Սև լճի ուղղությամբ — թշնամին առաջ է եկել` իր տիրապետության տակ վերցնելով մեկ հայկական հենակետ։ Այստեղ նույնպես եղել է չկրակելու և նահանջելու հրաման։

Վայոց Ձորի` Ջերմուկի ուղղությամբ — առավոտյան ժամը 11:00-ին տեղի է ունեցել փոխհրաձգություն` հայկական ԶՈւ-ն հետ է շպրտել թշնամուն։ Սակայն, ավելի ուշ, հրամանով` ՀՀ զինված ստորաբաժանումները նահանջել են` առանց կրակոցի թշնամուն հանձնելով 3 հենակետ» (ընդգծումները` մերը)։

«Ազգային ժողով» կոչվածում Նիկոլ հողատուի հայտարարությունը` «Ես եմ հրաման տվել Սյունիքում զորքերը հետ քաշելու», ոչ միայն բացառիկ ցինիզմի ու լկտիության արտահայտություն է, այլև ինքնախոստովանական ցուցմունք, և առաջիկա դատուդատաստանի ընթացքում հենց այդպես էլ գնահատվելու է:

Իսկ հիշո՞ւմ եք, թե գրեթե նույն ժամանակ ինչ էր ասում «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը` մեր հայրենիքի պաշտպաններից զենքերը նախապես հավաքելու վերաբերյալ…

Ներքին և արտաքին թշնամիները գործում են ներդաշնակ. դեկտեմբերի 1-ին Նիկոլ հողատուի իշխանությունը  կալանավորել է Արցախյան երեք պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, երեկ թշնամին Արցախում կրակի տակ է առել Կարմիր շուկան, իսկ այսօր…

Այսօր 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները, Արցախի ԱԱԾ հաղորդագրության համաձայն, մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, այնուհետև նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։ Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։

Մոտ մեկուկես ամիս առաջ էլ ադրբեջանցիներն առևանգել էին Սարգսյանի կովերին ու չէին վերադարձրել, մոտ 20 կով մնացել էր թշնամու մոտ։ Հարկ է նկատի ունենալ, որ Սեյրան Սարգսյանը չեզոք գոտում է գտնվելիս եղել, մոլորվելով Ադրբեջանի բռնազավթած տարածքում չի հայտնվել, թեև եթե նույնիսկ այդպես լիներ, դա նրան սպանելու հիմք չէր:

Ավելին. Սարգսյանի հետ կատարվածը Արցախում պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից հայերին առևանգելու, գերեվարելու, սպանելու միակ դեպքը չէ, ինչը չի կարող Արցախի բնակչության թեկուզ մի մասի մոտ չառաջացնել անապահովության, մշտապես վտանգված լինելու զգացում և Արցախը լքելու ցանկություն: Հենց դրան էլ միտված են Ադրբեջանի և ադրբեջանցիների քայլերը, իսկ Նիկոլ հողատուի կամակատար, նրա հրահանգներով առաջնորդվող ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի իշխանությունները չձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, նպաստում են հենց Ադրբեջանի նպատակների իրականացմանը:

Թեև ԱՀ իրավապահ մարմինների կողմից, ինչպես պաշտոնապես տեղեկացվել է, Սեյրան Սարգսյանի առևանգման ու սպանության կապակցությամբ քրեադատավարական միջոցառումներ են ձեռնարկվում, սակայն ընդգծենք, որ դա, ինչպես նախկինում այլ դեպքերի առնչությամբ առկա փորձն է վկայում, որևէ արդյունք չի տալու, ընդամենն ադրբեջանցիների ծիծաղը կամ արհամարհանքն է առաջացնելու և չի կանխելու առաջիկայում նմանաբնույթ դեպքերի կրկնությունը:

Քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն կամ դրան զուգահեռ, պետք է վարվել նույն կերպ, բայց ավելի խիստ. Արցախի զինվորականներին կամ հատուկ ծառայություններին պետք է հանձնարարել պատեհ առիթի դեպքում առևանգել մեր մեկի դիմաց 3 կամ 5 ադրբեջանցու և նրանց հետ վարվել այնպես, ինչպես Ադրբեջանի զինվորականներն են վարվել Սարգսյանի հետ: Բայց դե Արայիկ Հարությունյանը ռիսկ կանի՞ այդպիսի հանձնարարություն տա` խախտելով Նիկոլի արգելքը: Չկա՞ թշնամուն նույնիսկ համարժեք կերպով հակազդելու արգելք…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան