Կապի մեջ ենք երկու կողմերի հետ, քննարկումները շարունակվում են․ ԵՄ դեսպանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ էլ, քննարկումները շարունակվում են, հուսով ենք, որ կկարողանանք նպաստել իրավիճակի զարգացմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին` անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակներում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝ քննարկելու այս մարդասիրական խնդիրները»,- ասաց դեսպանը։

Դեսպանը ընդգծեց, որ մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն։