Փաշինյանը աշխատանքից ազատել է Հրաչյա Թաշչյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրաչյա Թաշչյանին աշխատանքից ազատելու մասին։

Թաշչյանը 2020 թ. հուլիսի 8-ից վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը վերջերս հայտարարել էր, թե իրենից բացի՝ 2018-2019 թվականներին Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցություններին մասնակցել է ևս մեկ պաշտոնյա։ Վանեցյանը, սակայն, չէր նշել նրա անունը:

«ԱՆԻ» կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է եղել: Այդ տեղեկությունը չի հերքվել վարչապետի աշխատակազմի կողմից։

Նշենք նաև, որ նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի հետ պատվիրակության կազմում Սոչի էր մեկնել նաև Հրաչյա Թաշչյանը։