Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէն արդեն հայտնաբերվել է 20 երկրում

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը (հիմնամանրէ) արդեն հայտնաբերվել է 20 երկրում և շրջանում: Այս մասին գրում է Корреспондент-ը՝ նշելով, որ մի քանի օրում այն տարածվել է մի շարք եվրոպական և ասիական երկրներում:

Վերջին օրերին Քովիդ-19-ի նոր «վտանգավոր» ենթատեսակով վարակման դեպքեր են արձանագրվել Իսպանիայում, Ավստրիայում, Ճապոնիայում, Ռեյունիոն կղզում, որը պատկանում է Ֆրանսիային:

Ավելի վաղ նոր հիմնամանրէով վարակման դեպքեր հայտնաբերվել էին Ավստրալիայում, Բելգիայում, Բոտսվանայում, Կանադայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Իսրայելում, Իտալիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, ՀԱՀ-ում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում: