Ալիև-Փաշինյան տանդեմն «անթերի» կատարում է իր «գործը»․ Շարմազանով

Ինչպես և ենթադրվում էր Հայաստանը ներկայացնող կապիտուլյացիայի սիմվոլը խոնարհաբար համաձայնվեց Ադրբեջանի պահանջներին։

Եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ մի խոսք Հայաստանի տարածքի բռնազավթման և նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի մասին։

Որևէ խոսք չկա Արցախի մասին։

Փոխարենը սահմանագծման ու սահմանազատման ադրբեջանական օրակարգն առկա է փաստաթղթում։

Եթե այս ամենին գումարենք ճանապարհների, իսկ իրականում միջանցքի քողարկված գաղափարի առկայությունն, ապա հստակ կարող ենք նշել՝ Ալիև-Փաշինյան տանդեմն «անթերի» կատարում է իր «գործը»։