Պուտինի և Փաշինյանի հետ «հանգամանալից և անկեղծ զրույց» է տեղի ունեցել. Ալիև

Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ընդունված որոշումները կնպաստեն Հարավային Կովկասում ավելի անվտանգ և կանխատեսելի իրավիճակի ստեղծմանը։ Այս մասին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ Պուտինի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը «հանգամանալից և անկեղծ զրույց» է տեղի ունեցել։ Նա հավաստիացրել է, որ «Ադրբեջանում վճռական են շրջել Հայաստանի հետ երկարաժամկետ առճակատման էջը և նորմալ փոխգործակցության փուլ սկսել»։

Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Բաքուն Երևանին է հանձնել գերեվարված «100-ից ավելի հայ զինծառայողների»։