ՊՆ-ը հաստատեց. Բաքուն երկու գերեվարված անձ է վերադարձրել

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացի. Միհրան Էռնեստի Մուսայելյան (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյան (ծնվ. 1993թ.): Քիչ առաջ ադրբեջանական կողմի լուրը հաստատեց  ՀՀ պաշտպանության նախարարությունը` չհայտնելով այլ մանրամասներ։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Երևան են վերադարձվել երկու գերեվարված անձինք՝ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ գերեվարված Արին Արամյանը՝ ծնված 1993 թ.-ին, և Միհրան Մուսայելյանը, ծնված 2000 թ., որը ըստ ադրբեջանական կողմի, ձերբակալվել է Ակնայում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում հայտնվելու հետևանքով։