Նատալյա Օրեյրոն խնդրում է օգնել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղին

Ուրուգվացի դերասանուհի և երգչուհի Նատալյա Օրեյրոն տեսաուղերձ է ձայնագրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համահայկական մարաթոնի համար, որտեղ նա կոչ է անում  մասնակցել դրամահավաքին։ Տեսանյութը հրապարակվել է թվիթերյան էջերից մեկում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքով զբաղվելու է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի արգենտինական մասնաճյուղը։ Հավաքված դրամական միջոցները ամբողջությամբ կտրամադրվեն  Սյունիքի Վերիշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգմանը»,- ասել է Նատալյա Օրեյրոն։