ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ինստիտուցիոնալ հակակշող դեր ունի երկրում. PACE-ի համազեկուցողների պաշտոնական գնահատական

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների 2021թ. նոյեմբերի 9-ի պաշտոնական բնորոշմամբ՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ հակակշիռները գտնվում են կառուցման փուլում և որ Մարդու իրավունքների պաշտպանը զսպումների և հակակշիռների արդեն գործող համակարգ է ապահովում:

Հպարտություն է, երբ միջազգային հեղինակավոր մակարդակներում ապացուցվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում կախում չունի որևէ մեկից, իսկական անկախ է ու երկրում ունի հակակշռող կայացած դեր: Սա վկայում է մեր կառույցի նկատմամբ միջազգային ընկալման լրջության մասին և երկրում ունեցած առանցքային դերի մասին

Նոյեմբերի 4-ին ընդունել էի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է PACE-ի համազեկուցողների և քարտուղարության հետ:

Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ մեր ողջ անձնակազմին շնորհավորում եմ նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար:

Մանրամասն՝ այստեղ»։