Ուսուցչին մեղադրանք է առաջադրվել՝ Փաշինյանի, նրա ընտանիքի հասցեին բռնության կոչեր անելու համար

Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել դասաժամին աշակերտների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Ուսուցիչը համաձայն չի եղել Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Պատմության ուսուցիչը հայտարարել է, որ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Այս մասին իրազեկում է Դատալեքս տեղեկատվական համակարգը։