Տնտեսագիտական համալսարանում առկա ուսուցումը կվերականգնվի

Նոյեմբերի 22-ից ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կիրականացվի առկա ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում են համալսարանից։

«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ որոշ դասընթացների դասավանդումը նոյեմբերի 22-26-ը կշարունակվի իրականացվել հեռավար՝ հաստատված դասացուցակների որոշ փոփոխություններով, որի մասին ձեզ կտեղեկացնեն համապատասխան ֆակուլտետների դեկանները»,-նշվում է հայտարարության մեջ։