«Հենակետ»․ Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է  Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները։

Ռուսաստան

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է Սև ծովում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրների սադրիչ ակտիվության ապակայունացնող և վտանգավորության մասին։
  • ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Սև ծովում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունների հետ կապված իրավիճակը «կրակի հետ խաղ» է որակել։ Նա ասել է, որ Ռուսաստանը մտահոգված է Սև ծովի իրադրությամբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի չդադարող սադրանքների պատճառով:
  • Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սև ծովում ՌԴ սահմանների մոտ օտարերկրյա հետախուզական ավիացիայի թռիչքների ինտենսիվության աճ է արձանագրում։ Միայն վերջին օրվա ընթացքում ռադիոլոկացիոն վերահսկողության ռուսական միջոցները միանգամից վեց հետախույզներ են ուղեկցել:
  • Ռազմատեխնիկական համագործակցության հարցով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը «Dubai Airshow-2021» միջազգային ավիասրահի շրջանակում հայտարարել է, որ Մոսկվան ու Անկարան քննարկում են զենքի համատեղ ստեղծման գործընթացն ու Թուրքիային ռուսական ռազմամթերք մատակարարման հարցերը։
  • ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտնել է, որ Ռուսաստանը սկսել է C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումները Հնդկաստան։
  • ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է. «Երկրի ղեկավարը հատուկ նշել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից C-350, C-400, C-500 և C-550 նորագույն զենիթային հրթիռային համալիրներով զինելու անհրաժեշտության մասին»:
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառազինությունների նոր պետական ծրագիր մշակելիս կոչ է արել հաշվի առնել նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ ճանաչողական և հիպերձայնային տեխնոլոգիաները:
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Տու-160 ռազմավարական ռմբակոծիչները ուսումնական ռմբակոծություն են իրականացրել Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող զորավարժարաններից մեկում:
  • Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի զինծառայողների համատեղ դեսանտային վարժանեքներ են անցկացվել Միութենական պետության արևմտյան սահմանի «Գոժսկի» զինավարժարանում:
  • Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել Փարիզում։
  • Ռուսաստանի և Ֆրանսիայի դիվանագիտական ու ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։
  • Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Ադմիրալ Գրիգորևվիչ» հրթիռային ֆրեգատը, «Դմիտրի Ռոգաչեւ» հեռավոր ծովային գոտու պարեկային նավը եւ Սեւծովյան նավատորմի «Սբ-742» բուքսիրային նավը սիրիական Տարտուսից ժամանել են Ալժիր՝ համատեղ վարժանքներին մասնակցելու համար:
  • Ռուսաստանն ու ԱՄԷ-ն քննարկում են Էմիրատների սպառազինության մեջ գտնվող «Панцирь-С1Э» զենիթահրթիռային-հրանոթային համալիրների արդիականացման հարցը։
  • Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը և Կիևին լրացուցիչ սպառազինությունների մատակարարումը Ուկրաինայի դեմ Մոսկվայի «ագրեսիայի» դեպքում:

Թուրքիա

  • Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Ակնայի (Աղդամ) ռուս-թուրքական համատեղ կենտրոնում թուրք զինծառայողների ծառայության ժամկետը 2021 թվականի նոյեմբերի 17-ից ևս մեկ տարի երկարաձգելու մասին օրինագիծը։ Թուրքիայի նախագահի ներկայացրած առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։
  • Թուրքիայում անցկացվող «SAHA EXPO 2021» պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ «Baykar Makine» ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է երկու նոր ռազմական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մոդելի նախագծման մասին՝ նշելով, որ նոր ԱԹՍ-ները հարմարեցված են լինելու այնպես, որ կարողանան թռիչք կատարել թուրքական նավատորմի դեսանտային նավի՝ «TCG Anadolu»-ի վրա։ «Գոյություն ունեն 2 տեսակի ԱԹՍ համակարգեր, որոնք կբարձրանան «TCG Anadolu»-ից: Բայրաքթար TB3 և մարտական անօդաչուինքնաթիռներ (MUIS): Դրանք ներկայում գտնվում են արագ զարգացման փուլում: Երկուսն էլ նախագծվում են «TCG Anadolu»-ի վրա վայրէջք և դրա վրայից թռիչք կատարելու համար»,-նշել է նա:
  • Թուրքական BMC ընկերության և հարավկորեական «Doosan and S&T Dynamics» ընկերությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը չեղարկվել է։ 2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան և Հարավային Կորեան ստորագրել էին համաձայնագիր՝ որի համաձայն հարավկորեկան երկու ընկերություններ պետք է թուրքական «Ալթայ» հրասայլերի համար մատակարարեին շարժիչներ և փոխանցման մեխանիզմներ:
  • Թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ներն արտադրող «Baykar Makina» և ուկրաինական «Իվչենկո Պրոգրես» ընկերությունները համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ են ստորագրել: Ըստ այդ պայմանագրերի՝ ուկրաինական ընկերությունը պետք է ապահովի «Baykar»-ի նոր նախագծերի շարժիչների մատակարարումը և ինտեգրումը:
  • Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչ ստեղծելու հարցում օգնություն տրամադրելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը Դուբայի ավիաշոուում:
  • «Turkish Aerospace Industries» ընկերությունը կառուցել և ինտեգրել է A400M ծանր տրանսպորտային ինքնաթիռի համար նախատեսված ինֆրակարմիր հակազդման համակարգ։ Նոր համակարգը հայտնաբերելու և ոչնչացնելու է մոտեցող հրթիռները հրթիռային հարձակման նախազգուշացման բլոկի և հակաօդային պաշտպանության շարժական համակարգերի օգնությամբ, որոնք ուղղված են A400M ինքնաթիռին։
  • Թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերը փորձարկվել են հունգարական բանակի կողմից։ Խոսքը «Karayel-SU» անօդաչուի մասին է, որը մշակել է Vestel ընկերությունը։

Վրաստան

  • Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ «Վալե»-ն Վրաստանի և Թուրքիայի միջև անցակետերից մեկն է։ Զորավարժություններին մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցխայի վարչության և Թուրքիայի զինված ուժերի 25-րդ բրիգադի մարտավարական խմբերը։

Իրան

  • Իրանում անցկացվող «Զոլֆագար-1400» զորավարժությունների շրջանակներում իրականացվել են հականավային հրթիռի հաջող արձակումներ։
  • Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները նշանառության տակ առած ուղեկցել են MQ-9 Reaper հարվածային ԱԹՍ-ին և ԱՄՆ ՌՕՈւ-ի հետախուզական RQ-4A Global Hawk-ին, որոնք մտել են երկրի ՀՕՊ-ի նույնականացման գոտի:
  • Իսրայելի նախկին վարչապետ Նաթանյահուն ասել է. «Այսօր Իրանը շատ լավ գիտի, որ մենք թույլ ենք։ Իրանը մեկ ամսից կվերադառնա համաշխարհային գերտերությունների հետ միջուկային բանակցություններին, և դա կարևոր սպառնալիք է Իսրայելի համար»։
  • Reuters-ը, վկայակոչելով իրանական իր աղբուրներին, նշել է, որ Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ առաջիկա բանակցությունների ձախողման հավանականությունն ավելի բարձր է, քան հաջողությունը:
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարացրել է դեռևս հայտարարվել Է 1979թ.-ին հայտարարված «արտակարգ դրությունը» Իրանի դեմ։
  • Ամերիկացի օրենսդիրները մտադիր են էմբարգո սահմանել Իրանին զենք մատակարարելու համար։
  • Պենտագոնի նախկին ղեկավար Լեոն Պանետտան, մեկնաբանելով Իրանի միջուկային ծրագիրը, ասել է՝ «Ինձ մտահոգում է այն, որ կարծես Միացյալ Նահանգները խաղալիք է դարձել Իրանի համար։ ԻՆչպես նաև մտահոգում է, որ այս հարցի սրման դեպքում մենք կարող ենք որոշել համագործակցել Իսրայելի հետ»։
  • Ռուսաստանն ու Թուրքիան ընդգծել են Իրանի մասնակցությունը Հարավային Կովկասի շուրջ բանակցություններին 3 + 3 ձևաչափով:

Իրաք

  • Թուրքական ժանդարմերիան T129 ATAK հարվածային ուղղաթիռներով մարտական գործողություններ է իրականացրել Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դեմ հատուկ նշանակության ստորաբաժանումների աջակցությամբ:
  • «Ասաիբ Ահլ ալ-Հաքք» շարժման գլխավոր քարտուղար Կայս Ալ-Հազալին «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրաքի վարչապետի սպանության վերջին անհաջող փորձի հետևում, հավանաբար, կանգնած են եղել Իսրայելի վարչակարգը և Միացյալ Նահանգները և հանցագործության մանրակրկիտ հետաքննության կոչ է արել:
  • Բելառուսական սահմանին գտնվող միգրանտները «ՌԻԱ Նովոստիին» ասել են, որ պատրաստ են մահանալ այդ անտառներում, չվերադառնալ Իրաք իրենց տուն։
  • Իրաքը միգրացիոն ճգնաժամի ֆոնին կոչ է արել երկրներին օգնություն չցուցաբերել իրաքցիներին Բելառուս հասնելու համար։
  • Իրաքը դադարեցրել է դեպի Բելառուս թռիչքները։ Միևնույն ժամանակ, Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ Իրաքի ԱԳՆ-ն կազմակերպում է հետադարձ չվերթներ իր քաղաքացիների համար։

Սիրիա

  • Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում թուրքական զինված ուժերի հնարավոր հարձակման վտանգի տակ գտնվող գյուղերի բնակիչները սկսել են լքել իրենց տները։ Սիրիայի դեմոկրատական ուժերից հաղորդվող տեղեկության համաձայն՝ մինչ այժմ Թել Թամեր և Այն Իսա շրջանների միջև գտնվող 15 գյուղ ամբողջովին դատարկվել է։
  • ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածել է Սիրիայի Հոմս նահանգի տարածքում գտնվող օբյեկտներին՝ գործի դնելով 6 միավոր F-15 կործանիչներ, որոնք մտել են Սիրիայի օդային տարածք և 8 կառավարվող հրթիռ են արձակել սիրիական բանակի թիկունքային օբյեկտների ուղղությամբ: Սիրիական ՀՕՊ «Բուկ-Մ2» և «Պանցիր-Ս» համալիրները ոչնչացրել են 6 կառավարվող հրթիռներ։
  • Իսրայելը, ստանդարտ ընթացակարգով, փակել է Հոլանի բարձունքների օդային տարածքը առևտրային թռիչքների համար՝ սպասելով Սիրիայի կամ Իրանի կողմից հարվածի հնարավոր պատասխանին:
  • ԱՄՆ-ի խոշոր ռազմական ավտոշարասյունը ժամանել է Սիրիայի նավթատար շրջան՝ Դեյր էզ Զորի նահանգի Ալ Օմարի և Ալ Կոնիկոյի բազաներ, որոնք պայմանականորեն վերահսկվում են Սիրիայի քրդամետ Ժողովրդավարական ուժերի (SDF) կողմից: Հայտնի է, որ սիրիական նավթը, Իրաքի տարածքով ապօրինի արդյունահանումից և փոխադրումից հետո, գնում է Թուրքիա։
  • The New York Times-ը գրում է, որ Պենտագոնը 2019 թվականին թաքցրել է Սիրիայի տարածքում մի շարք ավիահարվածների միջոցով օբյեկտների վրա գրոհների հետևանքով խաղաղ բնակիչների մահանալու հանգամանքը։
  • Վերջին երկու շաբաթվա ընթացքում Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտում ռուսական ռազմական ոստիկանության ուժերի և թուրք զինծառայողների ոչ մի համատեղ պարեկություն չի իրականացվել:
  • Նոյեմբերի 15-ին երկշաբաթյա ընդմիջումից հետո Սիրիայի հյուսիսում ռուսական ռազմական ոստիկանության ուժերը թուրք զինծառայողների հետ միասին անցկացրել են համատեղ պարեկություն:
  • Սիրիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը մարտական հրաձգությամբ զորավարժություններ են անցկացրել «օդ-օդ» դասի հրթիռներով: 

Իսրայել

  • Նոյեմբերի 10-ին Իսրայելը, Բահրեյնը և ԱՄԷ-ն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի հետ համատեղ զորավարժություններ են սկսել Կարմիր ծովում, որոնք կտևեն հինգ օր:
  • Իսրայելի պաշտպանության Բանակի ստորաբաժանումները ՑԱԽԱԼ-ի ինժեներական ստորաբաժանումների աջակցությամբ գործողություն են իրականացրել Սիրիայի տարածքում Իսրայելի սահմանին։ Պայթուցիկ մի քանի սարքերի միջոցով ոչնչացվել է այն տունը, որտեղ գտնվում էին զինամթերքի պահեստն ու «Հըզբոլլահի» դիտակետը։
  • Moses Staff հաքերային խումբը հայտարարել է Իսրայելի կիբեռանվտանգության համակարգի մասշտաբային կոտրելու և երկու տասնյակ տերաբայթ տվյալների յուրացնելու մասին, դրանց թվում են եղել նաև երկրի ենթակառուցվածքների, տարբեր օբյեկտների 3D-մոդելները, որոնց մեջ եղել են նաև ռազմական օբյեկտներ։
  • Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների կողմից զենքի կիրառման նոր կանոններն ուժի մեջ են մտնում առաջիկա օրերին: Կրակ բացելու համար գործողությունների մեծ ազատություն կստանան Հորդանան գետի Արևմտյան ափին և Եգիպտոսի հետ սահմանին գործող ուժերը, որտեղ նարկոթրաֆիկի աճ է գրանցվել: Զենքի կիրառումը թույլ կտա կանխել նաև ռազմական գույքի, այդ թվում զենքի և զինամթերքի հափշտակումը, քանի որ ՑԱԽԱԼ-ի օբյեկտներում նման միջադեպերը հաճախակի են դարձել:

Աֆղանստան

  • Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացել է Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ԱԽ ղեկավարների անվտանգության հարցերով խորհրդականների գագաթաժողովը՝ Աֆղանստանի իրադրության շուրջ:
  • ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ներկայումս Աֆղանստանում գործում են ավելի քան 20 ահաբեկչական կառույցներ՝ ավելի քան 23 հազար զինյալներով:
  • Աֆղանստանի նախկին ՌՕՈւ-ի 140 օդաչուներ և տեխնիկական մասնագետներ, որոնք վերապատրաստվել են ամերիկացի հրահանգիչների կողմից, դուրս են բերվել Տաջիկստանի տարածքից, որտեղ նրանք գտնվում էին երկրից փախչելուց հետո:

Ուկրաինա

  • Նոյեմբերի 9-ի առավոտյան Ուկրաինայի զինուժը ակտիվ կրակ է բացել Յասինովատայա բնակավայրի արվարձանների ուղղությամբ։ Նոյեմբերի 11-ին ուկրաինական զինուժի ստորաբաժանումները ականանետային հարվածներ են հասցրել Դոնեցկի արվարձաններին։
  • Ուկրաինայի ԶՈւ-ի Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ն պարբերաբար գործողություն է իրականացնում երկրի օդային տարածքում՝ Դոնբասի ուղղությամբ:
  • Ուկրաինան ուժեղացնում է իր սահմանները՝ լեհ-բելառուսական սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակի ֆոնին։ Լրացուցիչ ռազմական ստորաբաժանումները, ներառյալ ԱԹՍ-ները նախատեսվում են ուղղել բարդ ուղղություններով։
  • Ռուսական ռադիոլոկացիոն վերահսկողության միջոցները Ուկրաինայի օդային տարածքում հայտնաբերել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի Lockheed U-2S Dragon Lady հետախուզական ինքնաթիռը, որը թռել է բրիտանական Ֆեյրֆորդ ավիաբազայից, ՌԴ պետական սահմանից նվազագույն հեռավորությունը կազմել է 60 կմ:
  • Պենտագոնում Ռուսաստանին կոչ են արել թափանցիկություն ապահովել Ուկրաինայի հետ սահմանին ուժերի կուտակման հարցում։
  • Ուկրաինայի ԱԳնախարարն ու նախագահի աշխատակազմի ղեկավարն այցելել են Վաշինգտոն, որտեղ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանից «աջակցության երաշխիքներ» են ստացել:
  • Գորլովկայի արևմուտքում մարտեր են ընթանում հրաձգային և ականանետային զինատեսակներով։
  • Թուրք մասնագետները, ըստ ամենայնի, փորձարկում են Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ն՝ այն ուկրաինացի զինվորականներին փոխանցելու համար, քանի որ անօդաչուի նույնականացումն արդեն ընթանում է որպես Ուկրաինայի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք: Ավելի վաղ Կիևում հայտարարել են, որ պատրաստ են գնել ևս 24 միավոր Bayraktar TB2։ Նոր խմբաքանակը Ուկրաինան ձեռք կբերի հաջորդ տարի։
  • ԱՄՆ Զինված ուժերի գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական բանակի զորավարժությունները բացահայտ ագրեսիվ բնույթ չեն կրում:
  • Բրիտանական SAS հատուկ ստորաբաժանման 600 զինծառայողներ և ռազմաօդային ուժերի դեսանտայիններ հրաման են ստացել ռուսական ներխուժման դեպքում գտնվել Ուկրաինա տեղափոխման պատրաստության մեջ։
  • Ուկրաինան և Մեծ Բրիտանիան համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է Կիևին վարկ տրամադրել ռազմածովային ուժերի համար ութ հրթիռային կատերների, երկու ռազմածովային բազաների կառուցման համար։
  • Նոյեմբերի 14-ին Կիև է ժամանել 80 տոննա ամերիկյան ռազմամթերք՝ անվտանգության ոլորտում Ուկրաինային օգնության 60 մլն դոլարի ծրագրի շրջանակներում:
  • Չնախատեսված հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների միջև։ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը քննարկել են Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ռազմական ակտիվությունը և լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը: Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է. «Եվրոպան պետք է ընտրի ռուսական գազի և Ուկրաինայի աջակցության միջև»։

ՀԱՊԿ

  • Ռուսաստանի և Բելառուսի խաղաղապահ ուժերի ինժեներա-գրոհային խմբերն առաջին անգամ համատեղ փոխգործակցել են ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունների շրջանակներում:
  • Կազանի մերձակայքում ավարտվել են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի խոշոր զորավարժությունները:

ՆԱՏՕ

  • Լեհաստանը միգրացիոն ճգնաժամի կապակցությամբ կարող է դիմել ՆԱՏՕ-ին։ Մինսկը Վարշավային մեղադրում է սահմանին զորախմբի ավելացման մեջ՝ առանց ծանուցման, ինչը խախտում է երկկողմ պայմանավորվածությունները:
  • Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ձեռք կառնվեն պատասխան միջոցներ Լեհաստանի կողմց ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման դեմ Միութենական պետության սահմաններում։
  • Լատվիայի պաշտպանության նախարարը չի բացառել ՆԱՏՕ-ի ներգրավումը Բելառուսի հետ սահմանին իրավիճակի կայունացման համար:
  • Լեհաստանի պաշտպանության նախարարը twitter-ի իր էջում գրել է, որ լեհական բանակը կգնի ԱՄՆ-ում 300 օգտագործված «MRAP Cougar 4×4» Արագացված ընթացակարգով զրահամեքենաները, որոնք Լեհաստան կհասնեն արդեն 2022 թվականին։