ՀՀ ԱԳՆ-ը տեղեկացրել է ՄԱԿ ԱԽ նախագահին ստեղծված իրավիճակի մասին. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

«Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը»,-նշել է նա: