Թեժ մարտեր են ընթանում Ջերմուկ-Իշխանասար հատվածում. Wargonzo

Թեժ մարտեր են ընթանում Ջերմուկ-Իշխանասար հատվածում: Այս մասին հայտնում են

Սյունիքում  Wargonzo նախագծի աղբյուրները։

«Ադրբեջանի զինուժը տեխնիկայից օգտագործել է զրահատեխնիկա և զրահամեքենա: Առաջընթացն ակնհայտորեն ծրագրված էր, և առաջ շարժվելու փորձերն իրականացվում են լավ կազմակերպված ականանետային կրակի աջակցությամբ։ Հետախուզությունը ենթադրում է, որ Ադրբեջանի զինված ուժերն իրենց առջև նպատակ են դրել դուրս գալ Երևան-Գորիս մայրուղի: Հաջողության դեպքում՝ հաղորդակցության ուղիներից կտրված կինեն Արցախում ՌԴ խաղաղապահ կայազորը և Տեղ և Մեղրի շրջանում տեղակայված մեր սահմանապահ խմբավորումները», – գրում է թելեգրամյան ալիքը։