Հայաստանն ապրում է ճակատագրական օրեր. աղմկահարույց դեպքերի վերլուծություն (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի մասին, որի ժամանակ վարչապետը որոշում կայացրեց Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին։ Արշակ Կարապետյանն ինչո՞վ չէր բավարարել վարչապետին, որ նրան փոխարինեցին Սուրեն Պապիկյանով։ Ըստ Գագիկ Համբարյանի՝ Արշակ Կարապետյանը պարզապես քավության նոխազ դարձավ և այդպես բոլորին է Փաշինյանը զոհաբերելու, որպեսզի իր հանրության մոտ կեղծ տպավորություն թողնի, թե ինքը Հայաստանի շահերից է գործում։
Անդրադարձանք Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու ցավալի գործընթացին։ Ինչի՞ համար են Ադրբեջանին անհրաժեշտ այդ մաքսակետերը։ Հաղորդման հյուրի կարծիքով այդպես ադրբեջանցիները նախ ստորացնում եմ հայերին, հետո ցույց տալիս, որ Հայաստանի տարածքները կարող են իրենցը դարձնել, մխրճվել մեր տարածքներ ու դրանք խոցելի դարձնել։
Քաղաքագետը խոսեց նաև ՏԻՄ ընտրություններից՝ ասելով, թե դրանք փաստում են հանրության շրջանում Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն։ Այդուհանդերձ մարդիկ չափազանց ուշ են խելքի գալիս։
Ինչո՞ւ ընդդիմությունը չի կարողանում արդյունավետ պայքար մղել այս իշխանությունների դեմ, ո՞րն է իրավիճակից ելքը։ Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ պետք է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները վայր դնեն մանդատները և քաղաքական ճգնաժամ ստեղծեն։
Մանրամասները՝ տեսանյութում