Էրդողանը շուտով կմեկնի Թեհրան. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի` Իրան այցի մասին, հայտնում է Pars Today-ը։

«Մենք պայմանավորվեցինք սկսել մեր դիվանագիտական ​​բանակցությունները երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի դրույթների շուրջ և հուսով ենք, որ այդ փաստաթուղթը շուտով կներկայացվի երկու նախագահների ներկայությամբ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Նա նաև հայտնել է, որ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ։