Կալանավորել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը

«Որպեսզի պատկերացնեք իրավիճակի խեղման աստիճանը` վերաքննիչ քրեական դատարանի ամենահայտնի դատավորը (խոսքը դատավոր Արմեն Դանիելյանի մասին է. խմբ) կալանավորեց պատգամավոր Արթուր Սարգսյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով Սիսիան համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը:

Արթուր Սարգսյանը հոկտեմբերի 10-ին ազատ էր արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց և սկսել էր մասնակցել ԱԺ աշխատանքներին: