Սահմանագծից հակասական, տհաճ ու վատ լուրեր են փոխանցվում․ Տիգրան Աբրահամյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության և սահմանի արևելյան հատվածում առաջացած լարվածության հաստատումից հետո, սահմանագծից հակասական, տհաճ ու վատ լուրեր են փոխանցվում, ՊՆ-ն ճիշտ կանի որոշակի ինտենսիվությամբ հաղորդագրություններ փոխանցի։

Որքան այդ հաղորդագրությունները օբյեկտիվ և համապարփակ լինեն այնքան լավ, որովհետև տեղեկատվություն թաքցնելը մեր օրերում բավականին բարդ է և դա ոչ միայն խուճապի, այլև բացասական այլ հետևանքների է բերելու։

«Խաղաղության դարաշրջանը» չբացած արդեն փակվեց։ Սրանց իշխանության պայմաններում խաղաղություն երբեք չի լինելու։

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։