Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել

Նոյեմբերի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Այցի շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը:

Տեղի կունենան նաև հանդիպումներ Եվրոպական միության գործընկերների հետ:

 

ՀՀ ԱԳՆ