Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում․ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։