Հայաստանի 5 համայնքների ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը ժամը 11-ի նախնական տվյալներով 10.30 տոկոս է

Ստեփանավան, Կապան և Իջևան, Արզնի և Լերմոնտովո համայնքներում նոյեմբերի 14-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է այդ համայնքներում ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր 80 798 թվի 10.30 տոկոսը։ Հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։