Կառավարության ներկայացրած ծրագրի արդյունքում ստանալու ենք դատարկվող գյուղեր, որն այսօրվա Սյունիքի համար ճակատագրական է

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի լրագրողներ, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ ձեր ուշադրությունն եմ հրավիրում կառավարության հինգշաբթի օրվա նիստի, Սյունիքի մարզին վերաբերող կրթական, ենթակառուցվածքների բարելավման ծրագրին և խնդրում եմ հետևողական ուսումնասիրություն կատարել ՝ գնահատելով ռիսկերը։

Այն հանգստությամբ ինչպես փորձ արվեց ներկայացնել, որ արվում է հրաշալի ծրագիր, իմ դիտարկմամբ պարունակում են ռիսկեր, որոնցից է գործազրկություն (որոշ ուսուցիչներ և բնականաբար ադմինիստրատիվ աշխատողներ, իսկ փոքր համայնքում դա ռիսկ է ) և երեխաների կրթական միջավայրի փոփոխություն էլ հավելելով ստանալու ենք դատարկվող գյուղեր, որոնք այսօրվա Սյունիքի համար ճակատագրական է։

Այսինքն երեխան ամեն օր առավելագույնը 12 կմ ճանապարհ կտրելու և հետ վերադառնալու փոխարեն, ծնողը կարող է տեղափոխվել գյուղից մեկ այլ գյուղ նաև լուծելով սահմանամերձ գյուղում չմնալու ռիսկը, որն էլ կբերի գյուղերի դատարկման ,ինչպես նաև այն աշխատողները որոնք այս ծրագրի կիրառման արդյունքում ողջամիտ է, որ պետք է կրճատվեն, աշխատանք չունենալով կրկին խնդիր կառաջանա իրենց մնալը։

Եթե ուզում եք այս ծրագիրն իրականանա, ապա նախ պետք է զբաղվածության հարց լուծեք որպես մոտիվացիա, ինչպես նաև խթանել դեմոգրաֆիկ աճին ուղղված ծրագրերը, հետո նոր դպրոց օպտիմալացնեք կամ մանկապարտեզ։

Վերոնշածս հարցի մասին խոսվում է անընդհատ նաև նիստի ժամանակ խոսվեց, որ կարևորում են դեմոգրաֆիայի հարցը և քայլեր են ձեռնարկում, բայց ոչ մի տեսանելի քայլ մինչ այս պահը չկա, ուստի սա ճակատագրական կլինի այդ 31 բնակավայրերի համար» ։